Հասարակական11:28, 30 Հունիս 2021
Սոցհարցում. Թուրքիայում ընտրությունների դեպքում միայն 3 կուսակցություն կհաղթահարի անցողիկ շեմը

Թուրքիայում քաղաքական ուսումնասիրությոններ իրականացնող «MAK» կազմակերպությունը հրապարակել է 2021թ. հունիսին անցկացված սոցիալական հարցումների արդյունքները:
Կազմակերպությունը սոցհարցումն իրականացրել է Թուրքիաի 51 նահանգում։ Մասնակցել է 2.850 մարդ (ընտրողների թվով՝ յուրաքանչյուր 20.000-ից մեկը)։
«MAK»-ը փորձել է պարզել, թե ինչ արդյունքներ կլինեն երկրում, եթե այս պահին անցկացվեն ընտրություններ։
Ըստ հարցման արդյունքների՝ Թուրքիայում ընտրությունների անցկացման դեպքում միայն 3 կուսակցություն կարող է հաղթահարել 10 տոկոսանոց անցողիկ շեմը:
Թուրքիայի խորհրդարանական խոշոր կուսակցությունների հանրային աջակցությունն այս պահի դրությամբ այսպիսին է.
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP-ԱԶԿ) – 34.3%
Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) - 23%
Ազգայնական «Լավ» կուսակցություն - 13.6%
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP-ԺԴԿ) - 9.2%:
«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 8.4%
Ստացվում է, որ վերոթվարկյալներից քեմալականների CHP-ն և «Գորշ գայլերի» MHP-ն ենթադրաբար չեն հաղթահարի խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը՝ 10 %-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |