Իրավական11:06, 02 Հուլիս 2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր գործչին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և խորհրդարանի ևս 19 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել:
Թուրքիայի նախագահականից նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով միջնորդագրեր են ուղարկվել խորհրդարանի սահմանադրական և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված խառը հանձնաժողովին:
Անձեռնմխելիության իրավունքից զրկելու հիշյալ միջնորդության անվանացանկում կա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 15 պատգամավորի անուն: Մյուս 5 պատգամավորները ընդդիմադիր CHP-ից, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցությունից, «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունից» (TİP-ԹԱԿ), «Ժողովրդավարական տարածաշրջանային» կուսակցությունից (DBP) և «Դեմոկրատական» կուսակցությունից (DP) են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմամարդ ցույցեր են: Ընդդիմադիրները ժողովրդին կոչ են անում փողոց դուրս գալ:

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |