Քաղաքական16:00, 02 Հուլիս 2021
Youtube-ը շարունակում է հեռացնել թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես էր բացել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին։ Այդ ցուցահանդեսին հակահայ ելույթով էր հանդես եկել Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Օրերս «YouTube» վիդեոպորտալը հեռացրել է Ալթունի ելույթի տեսանյութը, նշելով, որ այն ատելության խոսք է պարունակում:
«YouTube» վիդեոհոսթինգի վարչակազմի այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և խիստ վրդովվեցրել Ալթունին:
Ալթունն, անդրադառնալով միջադեպին, «Twitter»-ում բողոք է ներկայացրել «YouTube»-ի դեմ՝ շեշտելով, որ տեսանյութի հեռացման որոշումը երեսպաշտություն է և ընկերությունն առաջնորդվել է երկակի ստանդարտներով:
«YouTube-ը, որն անտեսում է իսլամի և մուսուլմանների դեմ ուղղված ատելության խոսքերը և հեշտությամբ ճանապարհ է բացում ահաբեկչական կազմակերպությունների սև քարոզչության համար, մեր թուրք դիվանագետներին սպանած ոճրագործ ահաբեկիչների մասին մեր ասածները ատելության հիմքով հանցագործություն է համարում:
Ձեզ դուր կգա, թե ոչ, ամեն առիթով ասելու ենք, որ ահաբեկչությունը չունի կրոն, լեզու և ռասսա: Եվս մեկ անգամ նկատեցինք, որ ինչպես ամեն բնագավառում, այնպես էլ մեդիայի և հաղորդակցութան ոլորտում մեզ անհրաժեշտ են տեղական և ազգային հարթակներ: Կեցցե ճշմարտությունը»,-գրել է նա: Ակնարկելով «տեղական և ազգային մեդիահարթակների» ձևավորման անհրաժեշտության մասին, Ալթունը անուղղակի կերպով բոյկոտել է «YouTube» վիդեոպորտալը:
Հատկանշական է, որ սա «YouTube»-ից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստահոդ տեսանյութերի հեռացման առաջին դեպքը չէ: YouTube-ը նախկինում նույնպես հեռացրել է թուրք պաշտոնյաների և քաղաքացիների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ատելության խոսք պարունակող տեսանյութերը: Դրա վերջին օրինակներն են՝ թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըի և ազգայնական «Լավ» կուսակցության պատգամավոր Մահմութ Քոչաքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող և հակահայկական բնույթ ունեցող հայտարարությունները: Նկատենք, որ Յայջըն տեսանյութում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը, փոխարենը պնդելով, թե «հայերն են մուսուլմաններին սպանել», իսկ պատգամավոր Քոչաքը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:

Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Հոդվածում նշվում է, որ մինչ մյուս գլոբալ տերությունները վերանայում են իրենց աֆրիկյան ռազմավարությունները, Անկարան իրեն դիրքավորում է որպես միջնորդ:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |