Տարածաշրջան10:33, 02 Հուլիս 2021
ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում

ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում։ Սա առաջին դեպքն է, երբ այդ ցուցակում ներառվում է ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր։
ԱՄՆ-ի Պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 20121-ի զեկույցում նշվում է, որ Թուրքիան մանկահասակ զինվորների հարցում շոշափելի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմադիր ուժերից «Սուլթան Մուրադ» ստորաբաժանմանը։
Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հիշեցրել է Լիբիայում երեխաների օգտագործման մասին՝ ասելով, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել Անկարայի հետ այդ խնդրի լուծման համար:
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա առաջին անգամ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ընդգրկվում նման ցուցակում։ Որպես տարածաշրջանային լիդեր և ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան պատեհ առիթ ունի քննակելու Լիբիա և Սիրիա մանկահասակ զինվորներ ուղարկելու և շահագործելու հարցը»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |