Հասարակական10:25, 06 Հուլիս 2021
Թուրքիայում 2021-ի հունիսին տղամարդկանց կողմից սպանվել է 24 կին

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի հունիսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:
Նշվում է, որ Թուրքիայում 2021թ. հունիսին տղամարդիկ 24 կին են սպանել, որից մեկը՝ ուկրաինուհի: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 21:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում տղամարդիկ առնվազն 3 երեխա են սպանել, 7 երեխայի բռնի շահագործել են, 94 կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել և 7 կնոջ էլ սեռական ոտնձգության են ենթարկել:
2021թ. առաջին 6 ամսում Թուրքիայում ընդհանուր առմամբ տղամարդիկ 150 կին են սպանել, 72 երեխայի շահագործել են, 55 կնոջ բռնաբարել և առնվազն 414 կնոջ նկատմամբ էլ բռնություն կիրառել:
Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել է բնակարաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |