Ռազմական15:42, 07 Հուլիս 2021
Թուրք լրագրողն այցելել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն (լուսանկարներ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խոսափողի» համբավ ունեցող «Sabah» թերթի լրագրող Ուղուր Յըլդըրըմն այցելել է Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն և հոդված հրապարակել կենտրոնի գործունեության մասին։
Հոդվածի հեղինակը նախ հայտնում է, որ այդ կենտրոնում ծառայություն են իրականացնում 60 թուրք և նույնքան էլ ռուս զինծառայողներ, որոնք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հետևում են շփման գծում տիրող վիճակին շուրջօրյա ռեժիմով։
Յըլդըրըմի տեղեկացմամբ՝ 4 հեկտար տարածք զբաղեցնող և 65 կոնտեյներից կազմված մոնիտորինգի կենտրոնը ցանկապատված է փշալարերով: Այնտեղ գնալու համար պետք է անցնել ադրբեջանցի զինվորների կողմից հսկվող անցակետերով, որոնք տեղակայված են ամեն 10 կիլոմետրի վրա: Կենտրոնի անվտանգությունը ևս պահպանվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Կենտրոնի տարածքում կա փոքրիկ մզկիթ ու մատուռ, ինչպես նաև առօրյան կազմակերպելու համար անհրաժեշտ այլ միջոցներ:
Նշվում է, որ ԱԹՍ-ներից ստացվող տեսանյութերը համադրվում են «տեղական աղբյուրներից» ստացվող տեղեկությունների հետ, ապա արձանագրվում է խախտումների առկայությունը կամ դրանց բացակայությունը:
«Մշտադիտարկման կենտրոնի նպատակն է վերահսկել հրադադարը, արձանագրել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, ուսումնասիրել կողմերի բողոքներն ու բարձրաձայնած խնդիրները, միջոցներ ձեռնարկել խախտումները կանխարգելելու համար»,- եզրափակել է թուրք լրագրողը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |