Քաղաքական12:22, 09 Հուլիս 2021
Եվրախորհրդարանը Թուրքիայում ընդիմադիրների ճնշումները քննադատող բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը հուլիսի 8-ի լիագումար նիստում Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվող ճնշումները քննադատող բանաձև է ընդունել:
2 դեմ, 603 կողմ և 67 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունված որոշումը հեղինակել են «Քրիստոնեադեմոկրատական», «Սոցիալ-դեմոկրատական», «Լիբերալ», «Կանաչների» և «Ձախերի» կուսակցությունները:
Բանաձևում ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ կիրառվող ահագնացող ճնշումները մտահոգիչ են բնութագրվել: Շեշտվել է, որ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ճնշումները Թուրքիայում սահմանափակում են քաղաքական կուսակցությունների իրավունքների իրացումն ու ժողովրդավարության ամրապնդման մեջ նրանց ունեցած դերը: Բանձևում նշված է, որ այս ճնշումները անմիջական կապ ունեն երկրում մարդու իրավունքների դրամատիկական վիճակի ու իրավական պետության ոչնչացման հետ:
Բանաձևի մեջ հատուկ անդրադարձ է կատարվել քրդամետ ԺԴԿ-ի գործունեությունը կասեցնելու նպատակով սահմանադրական դատարանում ծավալվող գործընթացներին՝ հիշեցվելով, որ այդ կուսակցության շուրջ 4000 անդամ արդեն իսկ բանտարկված է: ԺԴԿ-ի հնարավոր փակման վերաբերյալ ասված է, որ այդ քայլը միջնաժամկետ կտրվածքով լուրջ քաղաքական սխալ կլինի, լրջորեն կհարվածի բազմազանության և ժողովրդավարության սկզբունքներին, ինչպես նաև դրա հետևանքով Թուրքիայում միլիոնավոր ընտրողներ չեն ունենա իրենց ներկայացուցիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |