Տնտեսական12:50, 09 Հուլիս 2021
Թուրքիան ավարտին է հասցրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքները

2020թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Իգդիր-Նախիջևան գազատարի Թուրքիայի հատվածի երկարությունը կկազմի 85 կմ և դրա կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Նախիջևանի բնական գազի պահանջարկը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս գազատարի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020թ. սեպտեմբերից։ Այժմ թուրքական կողմը նախապատրաստական աշխատաքները ավարտին է հասցրել:
Ավարտելով երթուղու նախագծման հետ կապված բոլոր աշխատանքները՝ Թուրքիան նոր գազատարի համար նախագծված տեխնիկական տվյալների հաստատման համար սպասում է ադրբեջանական կողմի համաձայնությանը: Նշվում է, որ շուտով ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերությունը երկրի իշխանություններից համաձայնություն ստանալուց հետո կսկսի գազատարի նախիջևանյան հատվածի կառուցման աշխատանքները:
Հիշեցնենք, որ նախագիծն իրականացնում են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |