Տարածաշրջան16:41, 13 Հուլիս 2021
Թալիբներն Անկարային սպառնում են լուրջ հետևանքներով, եթե Թուրքիայի զինուժը դուրս չգա Աֆղանստանից

«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել Է թուրքերին, որ եթե վերջիններս շարունակեն մնալ Աֆղանստանում, ապա իրենք կդիմեն ռազմական գործողությունների: Այդ մասին ասված Է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել Է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը:
«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված Է, խախտում Է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում Է նրանց ազգային շահերին։ Եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն իրենց որոշումն, ապա «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»,- նշված Է թալիբների հայտարարության մեջ:
Թալիբների հայտարաության մեջ նաև նշվում է, որ «Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, անկախ երկրի անվանումից, ագրեսիա է»:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Թայիփ Էրդողանը համաձայնության եկան, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում Թուրքիայի զինված ուժերը առաջնային դեր կխաղան:
Հունիսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատեց Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը՝ համապատասխան պայմանների առկայության պայմաններում:
Հավելենք, որ 2020 թվականին Դոհայում ԱՄՆ-ը և «Թալիբան»-ը կնքեցին խաղաղության համաձայնագիր, որը նախատեսում է 14 ամսում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը և միջաֆղանական երկխոսության սկիզբը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |