Իրավական12:36, 14 Հուլիս 2021
Թուրքիայում քրդամետ կուսակցության գրասենյակների վրա հարձակումները պարբերական բնույթ են ստացել. հերթական հարձակումը Մարմարիսում
Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա:
Նշվում է, որ ստացված ահազանգից հետո Մարմարիսի շրջանի ոստիկանական ստորաբաժանումները մեկնել են դեպքի վայր և կարճ ժամանակ անց բերման ենթարկել զինված հարձակումն իրականացրած 28-ամյա քաղաքացուն:
Աղբյուրի հաղորդմամբ, ձերբակալված անձը 3 տարի առաջ նույնպես հարձակում էր գործել ԺԴԿ-ի գրասենյակի վրա՝ կոտրելով պատուհանի ապակիները: Վերջինը այդ արարքի համար քրեական պատասխանատվության էր ենթարկվել «գույքին վնաս հասցնելու մեղադրանքով»:
Նշենք, որ Թուրքիայում ԺԴԿ-ի գրասենյակների վրա հարձակումները սկսել են սիստեմատիկ բնույթ կրել: Հունիսի 17-ին Իզմիր քաղաքում զինված հարձակում էր տեղի ունեցել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել էր գրասենյակի աշխատակիցներից մեկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |