Ռազմական14:20, 15 Հուլիս 2021
Գերմանիան Թուրքիայից և մյուս երկրներից պահանջել է դուրս բերել զորքերը Լիբիայից
Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ օտարերկրյա զինված ուժերը պետք է անհապաղ դուրս գան Լիբիայից։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպվելիք նիստին ընդառաջ կատարած իր հայտարարության մեջ Մաասը նշել է, որ այդ գործընթացը պետք է սկսել սիրիացի վարձկաններից։ Իսկ երբ բոլոր վարձկանները դուրս դուրս բերվեն, մաս–մաս պետք է հեռանան նաև մնացած բոլոր ուժերը, այդ թվում՝ կանոնավոր զորքերը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի Հունիսի 23-ին Բեռլինում Լիբիայի թեմայով կայացած երկրորդ հանդիպման որոշումների իրականացումը։ Բեռլինի հանդիպմանը մասնակցել էին 16 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Եգիպտոսի ու ԱՄԷ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր ստանձնել էին օտարերկրյա ռազմական ներկայացուցիչներին Լիբիայից դուրս բերելու պարտավորությունը։
Բայց նույն պարտավորությունները այդ երկրները ստանձնել էին նաև հունվարին կայացած առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդպես էլ սայլը տեղից չէր շարժվել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պահին Լիբիայում դեռևս շուրջ 20․000 օտարազգի զինվորներ կան։ Այդ զինվորների մեծ մասը կազմում են Սուդանից ու Չադից բերված վարձկանները։ Իսկ Թուրքիան, ի տարբերություն այլ երկրների, Լիբիայում պետական պաշտոնական զորք ունի։ Թուրքական բանակի ներկայությունը Լիբիայում հիմնավորվում է 2019 թվականի նոյեմբերի 27-ին Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» հետ ստորագրված «Անվտանգության և ռազմական համագործակցության» համաձայնագրով։ Այդ պատճառով էլ Անկարան համոզված է, որ օտարազգի զինվորներին երկրից դուրս բերելու կոչերը ոչ մի կերպ իրեն չեն վերաբերվում:
Ավեի վաղ Թուրքիան ընդունել էր նաև, որ Լիբիայում ընթացող բախումներին մասնակցելու նպատակով նաև սիրիացի վարձկաններ է տեղափոխել տարածաշրջան։ Բայց ներկայումս հստակ տվյալներ չկան այն մասին, թե այդ վարձկանների որ մասն է դուրս բերվել Լիբիայից, որ մասն է դեռ երկրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |