Քաղաքական14:18, 19 Հուլիս 2021
Հունաստանի արտգործնախարար. «Սպասում ենք Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին»
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համաարաբական «Asharq Al-Awsat» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 20-ին Կիպրոս կատարելիք այցին, հայտնել է, որ Հունաստանն անհամբեր սպասում է՝ թե ինչ անակնկալ հայտարարություններով հանդես կգա Էրդողանը:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Էրդողանի՝ Կիպրոսում ունենալիք ելույթի վերաբերյալ նշել էր, որ դա կորոշի թուրք-հունական հարաբերությունների հետագա ընթացքը: Լրագրողի այն հարցին, թե Հունաստանի վարչապետի այդ հայտարություններն ինչ են նշանակում, Դենդիասը պատասխանել է.
«Միցոտակիսի և Էրդողանի միջև հանդիպումն արտասովոր լավ է անցել և այն օգնել է, որ հալչի սառույցը երկու երկրների միջև»:
Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանի համար մեծ կարևորություն ունի այն, թե Էրդողանը հուլիսի 20-ին Կիպրոսում ինչեր կանի և ինչ հայտարարություններ կունենա:
Ինչ վերաբերում է վերջին ժամանակաշրջանում Կիպրոսի հարցի վերաբերյալ Թուրքիայի առաջ քաշած «երկու պետության սկզբունքին», Հունաստանի արտգործախարարն ասել է.
«Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելուն մենք, իհարկե, դեմ ենք։ Դեմ է ոչ միայն Հունաստանը կամ Կիպրոսը, այլև դեմ են միջազգային իրավունքի օրենքներն ու ՄԱԿ-ի ԱԽ որոշումները»:
Նրա խոսքով՝ Թուրքիայի այդ առաջարկը Կիպրոսի հարցի լուծում չէ և հակասում է միջազգային իրավունքին: Լուծման ուղին կղզու միավորումն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |