Քաղաքական12:18, 22 Հուլիս 2021
«Թալիբան» շարժման խոսնակ. «Թուրքիան մեր եղբայրն է»

«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Վերջինս Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահապանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս մասնավորապես ասել էր.
«Թուրքիան ոչ մի վատ բան չի տեսնում թալիբների դավանանքի մեջ: Դեռ ավելին։ Կարծում ենք, որ մենք կարող ենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ»:
Այդ կապակցությամբ «Թալիբան»-ի խոսնակը «TRT Arabi»-ն տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ:
«Թուրքիան մեր եղբայրն է: Մենք հավատքի վրա հիմնված բավականին շատ ընդհանրություններ ունենք: Ցանկանում ենք, որ Թուրքիան թողնի անցյալն ու վերադառնա ներկա և ապագա: Իսկ դրանից հետո արդեն կարող ենք երկխոսելու ցանկություն ունենալ»:
Խոսնակ Մյուջահիդը նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ աֆղանները պատասխանատու են Քաբուլի օդանավակայանի, դիվանագիտական ներկայացուցչությունների և դեսպանատների անվտանգության համար, և որ ցանկացած այլ վերաբերմունք նրանք համարում են միջամտություն երկրի ներքին գործերին:
Թալիբան - իսլամիստական ծայրահեղական շարժում, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը:
Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելն է և շարիաթի օրենքներ հաստատելը։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |