Ռազմական15:17, 22 Հուլիս 2021
Թուրքական մամուլի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է մարզել Սիրիայի քրդերին

Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների` Միացյալ Նահանգները շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG):
Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Հասեկեի Աբդուլազիզ լեռան վրա շուրջ 3 ամիս զինավարժանքներ են անցկացրել 400 քուրդ զինյալների հետ:
Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով Սիրիայի իրենց աղբյուրները, հայտնում են, որ զինավարժանքներին ներկա են գտնվել ամերիկացի հրամանատարներ, ինչպես նաև «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Ֆերհադ Աբդի Քոբանի):
Ի դեպ՝ Մազլում Աբդի Քոբանին ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը:
Ենթադրվում է, որ զինավարժանքներին մասնակցած քուրդ գրոհայինները Հասեկեում կհամալրեն YPG-ի շարքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |