Քաղաքական13:34, 22 Հուլիս 2021
Արտերկրից ֆինանսվորովող լրավամիջոցների համար Թուրքիայում նոր կարգավորումներ կլինեն
Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ այլ երկրներից կամ արտսահմանյան ֆոնդերից ֆինանսվորվող լրատվական կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու նպատակով նոր կարգավորումներ են լինելու:
Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ-ում գործող մի հիմնադրամի կողմից Թուրքիայում լրատվամիջոցներ ֆինանսավորելու մասին վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին, ասել է, որ իրենք շատ մոտիկից հետևում են այդ պնումներին ու ավելացրել. «Մեք թույլ չենք տա նոր քողարկումներ օգտագործող հինգերորդ շարասյան գործունեությունը»:
Ալթունը հայտարարել է, որ օտար պետությունների ու ֆոնդերի կողմից Թուրքիայում լրատվամիջոցների ֆինանսավորումը չի կարող կապված չլինել որոշ պետությունների ղեկավարների՝ Թուրքիայի քաղաքականությանը ձև տալու ցանկությունների ու նպատակների հետ:
«Ակնհայտ է, որ օտար պետությունների ու հիմնադրամների ֆինանսավորմամբ մեր երկրում գործունեություն ծավալող լրատվական կազմակերպությունների մասով կարգավորման կարիք կա: Այդպիսի կարգավորման օրինակ կա ԱՄՆ-ում, որտեղ արտաքին ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները 6 ամիսը մեկ անգամ ԱՄՆ-ի իշխանություններին մանրամասն հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ: Թուրքիայում նույնպես նույն կարգավիճակով այլ պետություններից ուղղակի ֆինասավորում ստացող տարբեր մեդիա կազմակերպություններ կան»,- ասել է Ալթունը և ավելացրել, որ ամենասեղմ ժամկետներում կավարտեն դրանց գործունեությունը համակարգող նոր կարգավորումների մշակման աշխատանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |