Հասարակական14:20, 27 Հուլիս 2021
Սոցհարցում. Թուրքիայում իշխող ուժի ցուցանիշը կտրուկ նվազել է

«Europe Elects»-ը հրապարակել է «Area» ուսումնասիրությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Ըստ սոցհարցման արդյունքների, նվազել է իշխող ուժի և վերջինիս հետ դաշինք կազմած աջ ծայրահեղականների քաղաքական աջակցության ցուցանիշը:
Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե հիմա անցկացվեին խորհրդարանական ընտրություններ։
Սոցհարցման մասնակիցների 35.2 տոկոսը հայտնել է, որ ընտրություններին կքվեարկի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին, իսկ 10 տոկոսն իր ձայնը կտա իշխող ուժի հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը կազմած «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ):
Հարցման մասնակիցների 23,7 տոկոսը նշել է, որ պատրաստ է քվեարկել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), 14.4 տոկոսը՝ ազգայնական ուղղվածության «Լավ» կուսակցության (İyi Parti), 10.1 տոկոսը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |