Հասարակական12:09, 29 Հուլիս 2021
Կորոնավիրուսի քառակի աճ գրանցած Թուրքիան Անգլիայի կարմիր ցուցակում է

Անգլիան թույլատրել է եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի քաղաքացիների առանց կարանտին մուտքը իր տարածք, պայմանով, որ նրանց անցած լինեն պատվաստման ամբողջ կուրսը (2 չափաբաժին): Ընդ որում պատվաստանյութերը պետք է գրանցված լինեն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բժշկական գործակալությունների կողմից:
Այս հեշտացումից չեն կարող օգտվել համաճարարակային տեսանկյունից կարմիր ցուցակում գտնվող երկրների քաղաքացիները: Անգլիայի կարմիր ցուցակում է նաև Թուրքիան, որի հետ ավանդաբար ակտիվ կապեր ունի նաև զբոսաշրջության ոլորտում:
Կարմիր ցուցակում հայտնված Թուրքիայում, չնայած ակտիվ պատվաստման գործընթացին, վերջին մեկ ամսվա ընթացում կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելի քան քառապատկվել է: Եթե հուլիսի սկզբի օրերին միջինում գրանցվում էր 5 հազար դեպք, ապա արդեն հուլիսի 28-ին գրանցվել է 22.291 դեպք:
Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ վերջին օրերի վիճակագրության համաձայն՝ ակտիվ հիվանդների 87%-ը կազմում են պատվաստման 1-ին դոզա ստացածները, պատվաստման կուրս ավարտածների շրջանում հիվանդացության դեպքերը 5%-ից էլ ցածր են:
Դեպքերի աճ է գրանցվել նաև 65 տարեկանից բարձր այն անձանց շրջանում, որոնց պատվաստումից անցել է 4-5 ամիս: Այդ պատճառով Թուրքիայում սկսել են պատվաստման 3-րդ դոզայի կիրառումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։

Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:

Ռուսաստանն ամենաշատ վիզաները տրամադրել է Թուրքմենստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |