Հասարակական16:44, 02 Օգոստոս 2021
Ռուս ուսանողը անհետ կորել է Թուրքիայում

Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող 20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է Ստամբուլում։ Հուլիսի 16-ին հանգստի նպատակով Թուրքիա մեկնած երիտասարդը հուլիսի 28-ին դուրս է եկել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցից ու այլևս չի վերադարձել։
Ռագինին գտնելու նպատակով Թուրքիա են մեկնել վերջինիս ծնողները։ Երիտասարդի մասին վերջին փաստական տվյալները հյուրանոցից դուրս գալիս անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերն են։
Վերջին անգամ ծնողների հետ սոցիալական ցանցերում զրույցի ժամանակ տղան ասել է, որ պատրաստվում է մեկնել Իշխանաց կղզիներ։ Հաջորդ երեք օրերի ընթացքում Ռագինը չի պատասխանել հեռախոսազանգերին, իսկ վերջին երկու օրերին հեռախոսն ընդհանրապես անջատված է եղել։
Երիտասարդի ընտանիքը Ստամբուլի տարբեր շրջաններում ապարդյուն փնտրել է նրան։ Ենթադրում են, որ Ռագինը կարող էր որպես փախստական որևէ ապաստան տարվել, այդ դեպքում հեռախոսը նրանից կվերցնեին։
Թուրքական ոստիկանությունը ու Ռուսաստանի հյուպատոսարանը ևս միացել են երիտասարդի որոնումներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |