Տնտեսական15:01, 03 Օգոստոս 2021
Համատարած հրդեհները կաթվածահար են արել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը

Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ սպառնում է նաև երկրի զբոսաշրջության ոլորտին։
Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմարիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումները այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախապես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել է զբոսաշրջիկների կողմից։ Արդեն ժամանած հյուրերն էլ ժամանակից շուտ հեռանում են։ Տարածաշրջանը վերածվել է աղետի գոտու։
Ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ի տարբերություն Մարմարիսի կամ Բոդրումի, Անթալիայում հրդեհները հյուրանոցներին անմիջականորեն չեն սպառնում, դրանք լեռներում են։ Բայց այստեղ էլ ծխի, օդից թափվող մրի պատճառով որոշ զբոսաշրջիկներ ցանկացել են հեռանալ կամ փոխել հյուրանոցը։ Անթալիայի հյուրանոցատերերի պնդմամբ՝ նման դեպքերը համատարած չեն։
Մյուս կողմից, հայտնի է, որ Էգեյան տարածաշրջան ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Մեծ Բրիտանիայից, ու թուրքական զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները սպասում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերանայմանը այդ երկրի կողմից։ Հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան վերանայելու է տարբեր երկրների համար կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումների ցանկը։ Իսկ Թուրքիայում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ու հայտնի չէ, թե Բրիտանյան ինչ որոշում կկայացնի Թուրքիայի վերաբերյալ։ Մինչև համաճարակը Բրիտանիան երրորդ երկիրն էր Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվով։
Նշենք, որ զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության կարևոր սնուցող երակներից է։ Այս տարի Թուրքիայի Կենտրոնական բանկը առնվազն 20 միլիոն զբոսաշրջիկի այց էր ակնկալում, բայց առաջին կիսամյակում դեռ ընդամենը 5․7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |