Հասարակական11:27, 05 Օգոստոս 2021
Թուրքիան դարձյալ հայտնվել է Մեծ Բրիտանիայի կարմիր ցուցակում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։
Երեք շաբաթը մեկ անգամ թարմացվող ցանկի համաձայն՝ Թուրքիան նախկինի պես հայտնվել է կարմիր խմբում։ Այս խմբում տեղ գտած երկրներից ժամանող քաղաքացիները Մեծ Բրիտանիայում պարտադիր տասնօրյա կարանտին պիտի անցնեն։ Թուրքիան կարմիր ցուցակում հայտնվել է մայիսի 12-ին ու մինչ օրս շարունակում է մնալ այդ խմբում։
Մյուս կողմից, ավելի վաղ կարմիր ցուցակում գտնվող երկրներից Հնդկաստանը, Բահրեյնը, Կատարն ու Արաբական Միացյալ Էմիրություններն էլ հանվել են ցանկից, նրանց փոխարեն ներառվել են Վրաստանը, Մեքսիկան։
Ընդհանուր առմամբ սահմանափակումների այս համակարգով Մեծ Բրիտանիան, ըստ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, երկրները բաժանում է կանաչ, դեղին ու կարմիր խմբերի։
Կանաչ խմբի երկրներից եկող ուղևորները որևէ կարանտին անցնելու անհրաժեշտություն չունեն։ Դեղին խմբի երկրների քաղաքացիները պետք է իրենց նշած հասցեում՝ տնային պայյմաններում 10-օրյա կարանտին անցնեն։ Բայց եթե պատվաստման երկու փուլերն էլ անցել են, կարանտինի պարտադրանքը հանվում է։
Իսկ կարմիր խմբի երկրներից Մեծ Բրիտանիա ժամանողները սեփական ծախսերով պիտի 10-օրյա կարանտին անցնեն հյուրանոցում։ Այս պայմաննները խախտողների համար տուգանքներ են սահմանված։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |