Հասարակական11:05, 06 Օգոստոս 2021
Թուրքերն ավելի շատ վստահում են գերմանական մամուլին, քան թուրքական

Գերմանիայում կատարված մի հետազոտության համաձայն՝ 2018-2020 թվականներին գերմանական մամուլի նկատմամբ վստահությունը ավելացել է։
Արձանագրվել է նաև, որ Գերմանիայում փախստականի կարգավիճակում գտնվող անձինք ավելի շատ վստահում են գերմանական մամուլին, քան այն երկրի մամուլին, որտեղից եկել են։
Մասնավորապես Գերմանիայում բնակվող թուրքերի 44 տոկոսը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ կամ բացարձակապես վստահում է գերմանալեզու մամուլին։ Այն դեպքում, երբ թուրքական լրատվամիջոցների նկատմամբ վստահություն է հայտնել գերմանաբնակ թուրքերի 35 տոկոսը։ Իսկ 65 տոկոսը պնդել է, որ ընդհանուր առմամբ կամ բացարձակապես չի վստահում թուրքալեզու մամուլին։
Պարզվել է նաև, որ Գերմանիայում բնակվող թուրքերն, այնուամենայնիվ, ակտիվորեն հետևում են թուրքալեզու մամուլին, իսկ այդ երկրում ապրող այլ ազգերի ներկայացուցիչները հիմնականում նախընտրում են գերմանալեզու մամուլը։ Ընդ որում, այն անձինք, ովքեր անձամբ են արտագաղթել Թուրքիայից, ավելի հաճախ են թուրքական մամուլին հետևում, քան նրանք, ում ընտանիքն է գաղթել ու իրենք ծնվել են Գերմանիայում։ Վերջիններիս շուրջ 90 տոկոսը նախապատվությունը տալիս է գերմանական լրատվամիջոցներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |