15:12, 09 Օգոստոս 2021
Զեկույց․ Թուրքիայում թշվառությունը ամենաբարձր մակարդակի է հասել
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցությունը երկրի սոցիալ–տնտեսական վիճակի մասին զեկույց է հրապարակել։
Ըստ այդմ՝ Թուրքիայում տիրող տնտեսական անորոշությունը, աճող ինֆլյացիան (գնաճ) ու գործազրկությունը այդ երկիրը հասցրել են թշվառության ինդեքսի ամենաբարձր հորիզոնականներ։ «Oxford Econommics»-ի կողմից կազմվող այդ ինդեքսում Թուրքիան վերջին տարիներին միշտ առաջատարների շարքում է։ Երկրների թշվառության մակարդակը հաշվարկվում է գործազրկության ու գնաճի համադրմամբ՝ բնակչության միջին տնտեսական վիճակը ցույց տալու նպատակով։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում գործազրությունը 13․2 տոկոս է, իսկ ինֆլյացիան՝ 18․95 տոկոս։ Հետևաբար, Թուրքիայի թշվառության միավորը՝ 32 է։ Դա վերջին տարիներին այս ոլորտում Թուրքիայի ստացած ամենաբարձր միավորն է։
Թուրքիայում ամռան ամիսներին անգամ գնաճը շարունակվում է։ Միայն հուլիսին ինֆլյացիայի մակարդակը բարձրացել է 1․8 տոկոսով։ Դա վերջին տարիների համար Թուրքիայում սպառողական գների աճի ամենամեծ ցուցանիշն է։ Իսկ տարեկան ինֆլյացիան կազմել է 18.95 տոկոս, ինչը վերջին 27 ամսվա ամենաբարձր ցուցանիշն է։
Զեկույցում անվստահություն է հայտնվել նաև Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների նկատմամբ։ Ըստ TÜİK-ի՝ վերջին ամիսներին երկրում զգալի նվազել է գործազուրկների թիվը։ Մինչդեռ ԺՀԿ զեկույցի հեղինակները համոզված են, որ երկրում գործազրկության իրական մակարդակը 27․4 տոկոս է ու այն անփոփոխ է մնացել։ Այլ կերպ ասած՝ իրականում այս պահին Թուրքիայում 9․7 մլն գործազուրկ կա։
Արձանագրվել է, որ սննդի ոլորտում տարեկան գնաճը կազմել է 24․92 տոկոս։ Սննդի ծախսերը սպառողների ընդհանուր ծախսերի ամենամեծ մասն են կազմում։ Մարդիկ իրենց ընդհանուր ծախսերից շուրջ 25․9 տոկոսը տրամադրում են սննդին։ Իսկ հատկապես աղքատ բնակչության ծախսերի շուրջ 35 տոկոսը կատարվում է միայն սնունդ ձեռք բերելու նպատակով։ Երկրորդ ամենածախսատար ոլորտը, որի համար սպառողները ծախսում են իրենց գումարի շուրջ 15 տոկոսը, տրանսպորտն է, որտեղ գնաճը կազմել է 24․6 տոկոս։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |