Տարածաշրջան11:45, 09 Օգոստոս 2021
Թուրքիայում հրդեհների 13-րդ օրը. դեռևս առկա է 6 ակտիվ օջախ

Թուրքիայում 13 օր շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքներում զգալի առաջընթաց է գրանցվել: Ընդհանուր առմամբ մարվել կամ վերահսկողության տակ է վերցվել այս օրերին երկրի 47 նահանգներում բռնկված 241 հրդեհի օջախներից 235-ը: Ներկայումս շարունակվող 6 հրդեհի օջախներն էլ գտնվում են երկրի հարավ-արևմտյան Մուղլա ծովափնյա հանգստավայրային նահանգում:
Վնասի գնահատման ընթացիկ աշխատանքներից պարզվել է, որ այրվել է ընդհանուր առմամբ 83.810 հեկտար անտառածածկ տարածք: Անկել են հազարավոր ընտանի և վայրի կենդանիներ, հարյուրավոր քաղաքացիներ կորցրել են իրենց տները: Այրվել են նաև հասարակական նշանակության շինություններ՝ դպրոցներ, մզկիթներ և այլն: Վնասների ընդհանուր պատկերը դեռևս ամբողջական չէ:
Հրդեհի օջախների մարման աշխատանքներում այժմ ներգրավված են 15 հրշեջ ինքնաթիռ, 64 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, 1 անօդաչու ուղղաթիռ, շուրջ 850 հրշեջ տեխնիկա, 150 տրակտոր և 5200 հրշեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |