Հասարակական14:48, 10 Օգոստոս 2021
Թուրք քաղաքապետը վիրավորել է աֆղանցի փախստականներին, աֆղանցի լրագրողն էլ՝ թուրք կանանց

Աֆղանցի լրագրող ներկայացած Սունաթուլլահ Սաադաթ անունով օգտատերը տեսաուղերձ է հրապարակել, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք հանրության շրջանում։
Սաադաթը վիրավորական արտահայտություններ է արել Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի և թուրք կանանց հասցեին՝ նշելով, որ թուրք կանայք փող են վաստակում օր ու գիշեր իրենց կրծքերը ցուցադրելով։ Լրագրողը քաղաքապետին ուղղված իր խոսքում նշել էր, որ google որոնման համակարգը հեղեղված է թուրք մերկ կանանց պատկերներով և նման կանայք արդեն ապականել են այդ երկրի մշակույթը։
Այս ամենը Սունաթուլլահ Սաադաթն ասել էր այն բանից հետո, երբ Բոլուի քաղաքապետը youtube վիդեոպորտալում, խոսելով աֆղանցի փախստականների մասին, նրանց անվանել էր տգետ ու անկիրթ մուրացկաններ։
Աֆղանցի լրագրողը հրապարակայնորեն ներողություն է խնդրել թուրք կանանցից և ասել, որ դրանք եղել են պարզապես բարկության խոսքեր։ Ինքը ընդամենը ցանկացել է պաշտպանել իր հայրենակիցներին թուրք քաղաքապետի վարկաբեկիչ խոսքերից։ Բացի այդ էլ Սաադաթը Բոլուի քաղաքապետին կոչ է արել մտածել աֆղանցիների հասցեին արած իր վատ արտահայտությունների մասին՝ ակնարկելով, որ նա ևս ներողություն խնդրի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |