Տարածաշրջան17:21, 13 Օգոստոս 2021
Էրդողանը ջրհեղեղից տուժած նահանգներն աղետի գոտի է հայտարարել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած Քասթամոնու, Բարթըն և Սինոփ նահանգներն աղետի գոտի է հայտարարել:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Քասթամոնում տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ այս պահին հեղեղներից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, որոնց մասնակցում են 4500-ից ավել փրկարարներ, 19 ուղղաթիռ, ԱԹՍ, շտապօգնության մեքենաներ և այլ անհրաժեշտ տեխնիկա:
Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան բոլոր վնասները հատուցելու ուժ, հնարավորություն և վճռականություն ունի՝ նշելով. «Ավերվածի տեղն ավելի լավը սարքելով, այրվածի փոխարեն ավելի շատ ծառ տնկելով, պակասածը նորերով ավելացնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հյուսիսային մի շարք նահանգներում օգոստոսի 11-ից սկսված հորդառատ անձրևները հեղեղի պատճառ էին դարձել: Հեղեղները մեծ ավերածություններ են պատճառել: Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։ Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, 2-ը՝ Սինոփում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |