Հասարակական10:35, 13 Օգոստոս 2021
Թուրքիայում հեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի (լրացված)

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։ Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, 2-ը՝ Սինոփում։ Բարթինում կորած 1 քաղաքացում որնողական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Քաստամոնու, Սինոփ և Բարթին նահանգներում առատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով 17 քաղաքացի է զոհվել։
Սոցիալական ցանցերում կատարած հրապարակման մեջ Էրդողանը նշել էր, որ սևծովյան ափամերձ նահանգներում հեղեղների դեմ պայքարում աշխատում է 4․644 հոգանոց փրկարարական անձնակազմ, 610 մեքենա, 437 տրակտոր, 66 շտապօգնության մեքենա, 19 ուղղաթիռ, 24 նավակ և այլ տեխնիկա։
Էրդողանը հայտարարել էր նաև, որ վերջին օրերին երկրում մոլեգնող աղետների պատճառով չեղարկվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառումները, որոնք նախատեսած էին օգոստոսի 14-ի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շատ նահանգներում՝ Ստամբուլից մինչև Մարդին ու Հաթայ, դարեր շարունակ գոյակցում են էզանը, հազանն ու զանգը։

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |