Միջազգային16:11, 18 Օգոստոս 2021
Ըստ Ժոզեֆ Բորելի՝ Թուրքիան կարևոր դեր է խաղալու Աֆղանստանից արտագաղթողների հարցում

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն անդրադարձել է Աֆղանստանի խնդրին։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրել միգրացիայի աճի վրա:
Բորելն Աֆղանստանից արտագաղթի հարցում կարևորել է Թուրքիայի դերակատարումը՝ արտահայտվելով հետևյալ կերպ. «Վերջին 3 տարում Աֆղանստանից արտագաղթ կա։ Արտագաղթողներն Իրանով, Իրաքով և Արևելյան Միջերկրականով գալիս են Եվրոպա և դեռ գալու են: Սա ցույց է տալիս, որ տարանցիկ երկրների հետ պիտի սերտորեն աշխատանք տանենք: Հարկավոր է կանխել հումանիտար ճգնաժամը։
Այս առումով Թուրքիան շատ կարևոր դեր է խաղալու: Շատերն են լինելու, որ փորձելու են Թուրքիայի տարածքով անցնեն Եվրոպա, բայց սա ոչ թե այժմեական, այլ ապագայի խնդիր է: Այս պահին կարևոր է սկսել Քաբուլի օդանավակայանի գործունեությունը»:
Բորելը նաև ընդգծել է, որ այն, ինչ կատարվում է հիմա Աֆղանստանում, ոչ այլ ինչ է, քան Արևմուտքի պարտություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |