Հասարակական12:57, 20 Օգոստոս 2021
Կարո Փայլան. «Ե՞րբ են անցկացվելու փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։
Հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ․ հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքաները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, բայց այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել։
Վերջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ մարտի 2-ին հայտարարել է, թե Հիմնադրամների կանոնակարգը վերանայվում է՝ փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հնարավորություն ընձեռնելու նպատակով։ Բայց գործը էլի առաջ չի շարժվել։ Ներկայումս հիմնադրամների ղեկավարները ոչ թե ընտրվում են համայնքի կողմից, այլ նշանակվում՝ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության 2019 թ․ մի շրջաբերականի հիման վրա։
Այսպիսով, Կարո Փայլանը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հղել է հետևյալ հարցերը․
1․ Ձեր իշխանությունը, որ ամեն հարմար առիթով ընտրություններ է կազմակերպում, ինչու՞ է ութ տարի շարունակ խոչընդոտում փոքրամասնությունների համայնքների ընտրություններին։
2․ Ինչու՞ թույլ չեք տալիս, որ փոքրամասնությունների համայնքները ընտրություններ անցկացնեն, թեև բազմաթիվ անգամ նման խոստում եք տվել։
3․ Ե՞րբ են անցկացվելու փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները։
4․ Դուք գիտակցու՞մ եք, որ թույլ չտալով փոքրամասնությունների հիմնադրամների ընտրություններ կազմակերպել՝ խոչընդոտում եք այդ հիմնադրամների արդյունավետ կառավարմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |