Ռազմական16:18, 23 Օգոստոս 2021
Ռուսաստանը Թուրքիային կվաճառի S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիային S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքվի։
Միխեևը ընդգծել է, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են հասել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կպա,տոնականացվեն։
Մինչ օրս Թուրքիան Ռուսաստանից S-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի 4 մարտկոց է գնել։ Նոր գործարքի արժեքը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, կկազմի 2․5 մլրդ դոլար։
Կողմերի միջև S-400 համակարգերի առաջին առքուվաճառքի պայամանագրով նախատեսված մատակարարարումը ռուսական կողմն իրականացրել է նախատեսված ժամկետից ավելի վաղ։Առաջին խմբաքանակի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Թուրքիային վերապահվել է S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախապատվության իրավունք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այն տեղի է ունեցել Վրաստանի և Թուրքիայի կառավարությյունների միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագի շրջանակներում

Թուրքիայի օդուժի գործառնական կարիքները բավարարելու նպատակով նախատեսվում է գնել 40 միավոր «Eurofighter» կործանիչ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ջիդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Հալիդ բին Սերման հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլի համալսարանի ուսանողները երթ են կազմակերպել, ինչից հետո բախումներ են սկսվել ուսանողների և ոստիկանական ուժերի միջև։
Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։
Ջրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ են եկել մանրէներ, որոնք նախկինում ստորջրյա են եղել և այժմ այդ տարածքները պարունակում են բազմաթիվ բակտերիաներ, միկրոօրգանիզմներ։
Մարտի 19-ին Ստամբուլում ձերբակալվել էր Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
Հումանիտար օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև առաջին անհրաժեշտության այլ իրեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |