Ռազմական16:18, 23 Օգոստոս 2021
Ռուսաստանը Թուրքիային կվաճառի S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիային S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքվի։
Միխեևը ընդգծել է, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են հասել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կպա,տոնականացվեն։
Մինչ օրս Թուրքիան Ռուսաստանից S-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի 4 մարտկոց է գնել։ Նոր գործարքի արժեքը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, կկազմի 2․5 մլրդ դոլար։
Կողմերի միջև S-400 համակարգերի առաջին առքուվաճառքի պայամանագրով նախատեսված մատակարարարումը ռուսական կողմն իրականացրել է նախատեսված ժամկետից ավելի վաղ։Առաջին խմբաքանակի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Թուրքիային վերապահվել է S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախապատվության իրավունք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |