Հասարակական14:50, 24 Օգոստոս 2021
Սաուդյան Արաբիայի արքայադուստրը հրաժարվել է թուրքական ինքնաթիռ նստել

Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ն․ Բ․ Ահմադը հրաժարվել է նստել միջնորդ ընկերության կողմից իր համար վարձակալված ինքնաթիռը, երբ նկատել է, որ այն թուրքական է ու կրում է Թուրքիայի դրոշը։
Սաուդիան Արաբիայի արքայադստեր այդ քայլը հարուցել է ինքնաթիռի անձնակազմի դժգոհությունը։ Կողմերի միջև վեճ է ծագել, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմը հրաժարվել է սպասարկել սաուդյան արքայադստերը ու որոշել դատարկ վերադառնալ Թուրքիա։ Միայն միջնորդների աջակցությամբ է հնարավոր եղել համոզել օդաչուներին՝ իրականացնել թռիչքը։
Ինքնաթիռը օդ է բարձրացել, բայց սրահի պատասխանատուն հրաժարվել է արքայադուստր Ահմադին հյուրասիրել ու անգամ սրահ չի մտել։ Հյուրասիրությունը ինքնաթիռի տեխնիկական աշխատակիցն է կատարել։
Լոնդոն հասնելուն պես սաուդյան արքայադուստրը բողոք է ներկայացրել թուրքական ինքնաթիռ վարձած ընկերության դեմ ու պահանջել վերադարձնել իր վճարած վարձակալության գումարը։ Նա սպառնացել է, որ եթե վճարված գումարը իրեն չվերադարձնեն, ապա պատժամիջոցներ կկիրառի ինքնաթիռը վարձակալության տված թուրքական ընկերության դեմ։
Թուրքական ընկերությունը հրաժարվել է վերադարձնել վճարված գումարը, իսկ Սաուդիան Արաբիան դրանից հետո հրաժարվել է այդ ընկերության հետ համագործակցությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |