Մշակութային14:46, 25 Օգոստոս 2021
Թուրքիայում Ամասիայի թանգարանը թաքցնում է ցուցանմուշների հայկական ծագումը (լուսանկարներ)
Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, որ հայերեն են։
«Ամասիայի թանգարանի «Արևելյան Հռոմեական / Բյուզանդական կայսրություն» բաժինը լի է սխալներով։ Անփորձությունն, անտեղյակությունն, անտարբերությունն ու գիտակցաբար տեղեկությունները կոծկոլու միտումը խառնվել են իրար։ Ահա այս երկրում անցյալի հանդեպ անվերջ վախի ևս մեկ օրինակ․ Մարիամ Աստվածածնի այս արձանը, ըստ պնդման, պատկանում է Արևելյան Հռոմեական կայսրության ժամանակներին։
Արևելյան Հռոմեական կայսրության անվան տակ ներկայացվում են Ամասիայից ու շրջակա տարածքներից բերված և 19-րդ դարին պատկանող արձաններ, սրբապատկերներ, Աստվածաշունչ մատյաններ։ Բայց ոչ մի բացատրություն չկա այն մասին, թե դրանք որտեղից ու ինչ ճանապարհներով են այդտեղ հասել, իսկ եթե կա, շատ թերի, կցկտուր է։ Աստվածաշունչները հայերեն են, բայց հայերեն լինելու վերաբերյալ այցելուներին ոչ մի տեղեկություն չի տրվում», - գրել է Բաշաք անունով օգտատերը։
Նա նաև տարակուսանք է հայտնել թանգարանի մյուս բաժիններում ներկայացվող տեղեկությունների իսկության վերաբերյալ․ «Եթե ինձ ծանոթ թեմաներում վիճակն այսպիսին է, ինչպիսի՞ սխալներ կարող են լինել այն բաժիններում, որոնց վերաբերյալ գիտելիքներ չունեմ։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ այստեղ իմ կարդացած բացատրություններին։ Արդյոք այս թանգարանը որևէ ճիշտ տեղեկություն ներկայացնո՞ւմ է», - նկատել է նա։
Amasya Müzesi Doğu Roma/Bizans bölümü hatalarla dolu. Cahillik, iş bilmezlik, umursamazlık ve kasti bilgi saklama iç içe geçmiş. Sergileme tercihleri sıkıntılı. Bu ülkedeki bitmeyen geçmiş korkusunun örneği olarak gösterilebilir. Bu Meryem Ana heykeli Doğu Roma dönemine aitmiş!?! pic.twitter.com/gUfMlVdptb
— Başak (@carnafauna) August 24, 2021
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |