Մշակութային16:20, 25 Օգոստոս 2021
Ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են մեջլիսում։
Վանի նահանգի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել է այն անձի կողմից, որը հանդես է եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր։ Շիրմաքարերը տեղաշարժվել են, իսկ ոսկրակտորներ են հայտնվել հողի երեսին։
Ընդդիմադիր պատգամավորները դժգոհել են, որ չի իրականացվում կրոնական ու մշակութային շինությունների պետական պատշաճ պահպանություն, ինչի հետևանքով էլ օրինակ ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը։
Պատգամավոր Մուրաթ Սարըսաչը հիշեցրել է, որ 2017-ին էլ Վանի մեկ այլ հայկական գերեզմանատան վրա ամենայն թողտվությամբ կառուցվել էր պետքարան, հանդերձարան ու ավտոկայանատեղի, իսկ գանձագողերի արարքներին էլ վերջ չէր տրվել։
Ընդդիմադիր պատգամավորները, ներկայացնելով ավերված գերեզմանատան լուսանկարները, հարցապնդումով դիմել են Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթային ու Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, թե արդյոք պետական մարմինները տեղյակ են կատարվածից ու պատմամշակութային արժեքների դեմ ուղղված հարձակումները կանխարգելելու համար որևէ միջոց ձեռնարկվում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |