Հասարակական15:46, 25 Օգոստոս 2021
Թուրքական հեռուստաալիքի եթերում արգելվել է քրդերեն խոսել

Թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազը արգելել է ուղիղ եթերում քրդերեն խոսել, ինչը վերջինիս դեմ սոցցանցերում բուռն դժգոհության ու բողոքի ալիք է առաջացրել։
«Show TV»-ի եթերում Յըլմազի հեղինակային հաղորդման ժամանակ հեռախոսազանգով եթերին միացած տարեց կինը սկսել է քրդերեն խոսել, ինչին ի պատասխան հաղորդավարուհին ասել է․ «Ոչ, ոչ։ Դա պետք է մեզ համար էլ հասկանալի լինի։ Տիկին Թյուրքանին եթերից հանեք։ Նա չի կարող այդպես խոսել։ Ոչ մի դեպքում։ Թող կարգին թուրքերեն խոսի։ Սա Թուրքիայի Հանրապետությունն է, մենք Արևելյան լեզուն չենք հասկանում։ Եթե հասկանանք, կխոսենք, բայց չենք հասկանում»։
Եթերից հետո «Twitter»-ում թուրք հաղորդավարուհու դեմ «Չափդ ճանաչիր Դիդեմ Արսլան» (#haddinibildidemarslan) հեշթեգով արշավ է սկսվել։ Օգտատերերը Յըլմազին ռասիստ են անվանել ու հիշեցրել, որ քրդերենը ոչ թե ինչ-որ անհայտ «Արևելյան լեզու» է, այլ շուրջ 50 մլն քրդերի մայրենի լեզուն, որոնցից 25 միլիոնը ապրում են հենց Թուրքիայում։
Օգտատերերից մեկն էլ գրել է․ «Խորհրդարանում արձանագրության մեջ «x» է նշվում, բանտերում՝ «անհայտ լեզու», հեռուստատեսությամբ ասում եք․ «Ոչ մի դեպքում»։ Բայց քրդերենը հազարավոր տարիներ ապրում է՝ ի հեճուկս ձեր ճնշումների․ ոչ ձեր արձանագրությունները, ոչ ձեր արգելքները այս հնագույն լեզվում որևէ հետք չեն կարող թողնել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ որոշման շնորհիվ օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել Ռուսաստանում։

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը տվյալներ է հրապարակել, թե որքան բաժանորդի կոմունալ ծառայություն է կասեցվել պարտքերը չվճարելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Նիստում կարևորվել է PKK-ի զինաթափման մասին Օջալանի կոչի կատարումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |