Հասարակական10:57, 30 Օգոստոս 2021
Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել

Վերանորոգումից հետո վերաբացված պատմական հայկական Մալաթիա քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել։ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ղեկավարությամբ մատուցված պատարագին մասնակցել են հոգևորականներ Թաթուլ Անուշյանը, Հովակիմ Սերոբյանը, Տրդատ Ուզունյանը, Անթակիայի եկեղեցիների հոգևոր հովիվ Ավետիս Թաբաշյանը, Շիրվան Մյուրյանը, Շահեն Օհանյանը և տարբեր նահանգներից եկած բազմաթիվ հյուրեր։
Պատրիարք Սահակ Մաշալյանը հայտարարել է, որ երջանիկ է ավելի քան մեկդարյա դադարից հետո եկեղեցին հավատացյալների համար վերաբացված տեսնել։ Շուրջ երեք ժամ տևած պատարագին մասնակցել է նաև «Լուսավորիչ» երգչախումբը։ Այսուհետ տեղի քրիստոնյաները կարող են եկեղեցում պատարագներ մատուցել, կատարել իրենց մկրտության արարողություններն ու պսակները։
Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո պատմական կառույցը կծառայի ոչ միայն որպես եկեղեցի, այլև որպես մշակույթի կենտրոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |