Քաղաքական11:10, 30 Օգոստոս 2021
Էրդողանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինայից վերադառանալիս պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին՝ արձագանքելով նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Թուրքիայից դրական ազդակներ կան, մենք այդ ազդակները կգնահատենք» հայտարարությանը։
Էրդողանի համոզմամբ՝ տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա։ Ըստ նրա՝ «միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռող լինեն առաջ նայող, իրատեսական մոտեցումները»։
«Մենք հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու համար կարող ենք աշխատել Հայաստանի այն կառավարության հետ, որը կհայտարարի, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ։ Խաղաղությունն ու կայունությունը այսուհետ պետք է մնայուն դարձնենք և ապահովենք տնտեսական զարգացման ու տարածաշրջանային համագործակցության պայմանները»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համապարփակ պայմանագրի վերաբերյալ։ Այնուհետև Էրդողանն անդրադարձել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և տարածաշրջանի երկրների միջև հնարավոր համագործակցության հարցին։
«Ամբողջ տարածաշրջանը միմյանց կապելով, ինչպես համաձայնեցված է 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կվերափոխեն Հարավային Կովկասը։ Պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են դրականորեն օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ 5-յակի կամ էլ 6-յակի հարթակի մասին իրենց առաջարկը ուժի մեջ է։
«Այս հարթակում են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ Անգամ մենք ասացինք՝ Վրաստանին էլ ընդգրկենք դրանում։ Եթե այս հարթակը այս տեսքով ընդունվի, կարծում եմ, որ տարածաշրջանը շատ ավելի կհանգստանա, քանի որ տարածաշրջանում պետք է կառուցվեն երկաթուղիներ, ավտոճանապարհներ»,- ասել է Էրդողանը։
Նա տեղեկացրել է, որ այս հարցերը քննարկել է ՌԴ, Ադրբեջանի նախագահների հետ, որի ընթացքում ըստ Թուրքիայի նախագահի՝ կողմերը պայմանավորվածության են հասել։ Էրդողանը նշել է, որ այս հարցերի շուրջ իրենք կարող են խոսել նաև Իրանի նորընտիր նախագահի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |