Իրավական12:49, 31 Օգոստոս 2021
Թուրքիայում կին բանտարկյալները պատժվել են քրդերեն երգելու համար

Թուրքիայում՝ Էլազըղի (Խարբերդ) կանանց փակ բանտում 9 բանտարկյալների քրդերեն երգելու համար 1 ամիս ժամկետով զրկել են հաղորդակցության և տեսակցության հնարավորությունից։
Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է պատժված բանտարկյալների շարքում գտնվող «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» համանախագահ Լեյլա Գյուվենի դուստրը՝ Սաբիհա Թեմիզքանը։
9 կին բանտարկյալների նկատմամբ քրդերեն երգելու հիմքով կարգապահական հետաքննություն է սկսվել։
Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի համանախագահ Լեյլա Գյուվենից զատ, պատժվածների շարքում են եղել նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) Դիարբեքիրի նահանգային կառույցի համանախագահ Հուլյա Ալյոքմենը, «Ճնշվածների սոցիալիստական կուսակցության» փոխնախագահ Ֆաթհիյե Օք Չիչեքը։
Հետաքննության շրջանակում կազմված արձանագրությունում նշվել է, որ բանտարկյալները երգեր են կատարել «անհասկանալի մի լեզվով»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |