Քաղաքական15:18, 31 Օգոստոս 2021
Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության վարկանիշը ընտրողների շրջանում նվազել է
Թուրքիայի «Եվրասիական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Քեմալ Օզքիրազը հրապարակել է ենթադրյալ ընտրությունների վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքները։
Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցութան (ԱԶԿ-AKP) վարկանիշն ընտրողների շրջանում աննախադեպ անկում է ապրել։ Ընտրողների շրջանում ԱԶԿ-ին աջակցություն հայտնողների թիվը չի հասել անգամ երեսուն տոկոսի։ Իսկ կուսակցության և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարկանիշով զիջել է բոլոր մրցակիցներին։
Հարցումներին մասնակցածների 58․7 տոկոսը համաձայնել է այն մտքի հետ, որ երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։ 30.8 տոկոսը դեմ է արտահայտվել արտահերթ ընտրություններին։
Մասնակիցների 34․2 տոկոսը ցանկություն է հայտնել, որ նոր ընտրություններում երկրի նախագահ ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ 54․9 տոկոսը դեմ է եղել Էրդողանի թեկնածությանը։
Հարցվածների 29 տոկոսը աջակցություն է հայտնել իշխող ԱԶԿ-ին, 27․2 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺՀԿ), 13․8 տոկոսը՝ «İyi» կուսակցությանը, 9․8 տոկոսը՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP), իսկ 7․3 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |