Հասարակական11:58, 31 Օգոստոս 2021
Թուրք հոդվածագիրն անդրադարձել է քոնիացի հայ վարպետ Հայկի պատմությանը (լուսանկար)

Թուրքական «Yenimeram» կայքի սյունակագիր Յաշար Բարըշըքը, որը Թուրքիայի Քոնիա քաղաքի Ֆերիթ Փաշա վարչական շրջանի ղեկավարն է, իր սյունակում անդրադարձել է հին Քոնիայի հայ բնակիչներից մեկին՝ «Հացագործ Հայկին»։
Սյունակագիրը գրել է, որ 1910թ․ Քոնիայում ծնված հայ քրիստոնյա Էքմեքչի (հացագործ) Հայկ (Ֆայըք) Բուղդայջըգիլը Քոնիայի լավագույն հացագործ վարպետներից մեկն է եղել, որն իր ձիակառքով ամեն օր հարևան թաղամասերին է հասցրել թխված հացը։ Հացագործ Հայկի փուռը Քոնիայում առաջինն է եղել և այն բացվել է 1927թ․:
Հոդվածում հացագործ Հայկը ներկայացված է որպես իր գործի նվիրյալ և Քոնիայի պատմության մի մասնիկ։ Հեղինակը ուշադրություն է հրավիրել Հայկի կյանքի այն դրվագին, որ նա երբեք իր հաճախորդների պարտագրքում չի գրել մուսուլմանների անունները, քանի որ վստահ է եղել, որ մուսուլմանները, իսլամական ավանդույթից ելնելով, չեն ուտի «հարամը», ուստի նրանց անունները գրելու կարիք չկա։
Ըստ սյունակագրի՝ Հայկն իսլամադավան է դարձել իր մահվանից մի քանի տարի առաջ, չնայած լուրեր են շրջանառվում նաև, որ նա իսլամ ընդունել է ավելի վաղ և չի բարձրաձայնել՝ վախենալով իր հայ կնոջից՝ Երանուհուց։
Ըստ հոդվածի՝ հայ հացագործ վարպետ Հայկը մահացել է 1982 թ․ և հուղարկավորվել Մուսալլայի գերեզմանատան մուսուլմանական հատվածում։
«Նրա կինը՝ այդպես էլ իսլամ չընդունած Երանուհին, կյանքից հեռացել է ամուսնու մահվանից 7 տարի անց՝ 1987թ․, և հուղարկավորվել է Մուսալլայի գերեզմանատան հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող փոքրիկ հայկական գերեզմանատանը»,-գրել է Բարըշըքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |