Հասարակական15:11, 02 Սեպտեմբեր 2021
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը կմատուցվի

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:
Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պատարագին մասնակցելու համար կղզի թույլ կտան այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց: Պատարագի ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 12:00-ն փակ է լինելու այցելուների համար:
Հիշեցնենք, որ 10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով կառուցված Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին 1113-1895թթ. եղել է Աղթամարի կաթողիկոսների նստավայրը: Կաթողիկոսության վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել են Պոլսի հայոց պատրիարքությանը։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017թթ. ընթացքում Թուրքիայի արևելյան որոշ շրջաններում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէին արտոնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ ցուցանիշների՝ ամենաշատ թվով տուրիստներ եղել են Իրանից, Ռուսաստանից և Բուլղարիայից։

Այն դադարեցվել էր 2020-ին՝ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով։

Մի շարք շրջաններում դադարեցվել են դպրոցական դասերն ու չեղարկվել ավիաչվերթները, իսկ Ստամբուլում մի քանի ժամանոց խցանումներ են գոյացել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ վերականգնելով «առավելագույն ճնշման» քաղաքականությունը Իրանի դեմ:
Ընդդիմադիր ատգամավորը նշում է, որ մինչ միլիոնավոր մարդիկ ընկղմված են պարտքերի մեջ, պալատը չի խնայում իր ծախսերը։
Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրություններում որպես ԺՀԿ թեկնածու լինելու իր միջնորդությունը։
Թուքիայի խորհրդարանի Ազգային պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը Բաքու այցի շրջանակներում հանդիպել է Ադրբաջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Ըստ ցուցանիշների՝ ամենաշատ թվով տուրիստներ եղել են Իրանից, Ռուսաստանից և Բուլղարիայից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |