Հասարակական11:58, 03 Սեպտեմբեր 2021
Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։ Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում։
Մահվան լուրն ստանալով՝ նրա որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Պալեգոն հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ։
«1986 թ-ից ի վեր Արարատ լեռան վրա Նոյյան տապանն էր փնտրում։ Հավատացած լինելով, որ Նոյյան տապանն այստեղ է՝ այս շրջանում շարունակ հետազոտություններ էր իրականացնում, հրապարակում դրանք իր երկրի թերթերում։
Պալեգոն հույս ուներ, որ տապանն հայտնաբերելու դեպքում, մարդիկ կհավատան Նոյի ջրհեղեղին, սխալ չեն գործի և աշխարհում խաղաղություն կտիրի, այդ իսկ պատճառով էլ ամեն տարի հետազոտություն անելու համար Դողուբայազետ (Բայազետ) էր գալիս»,- պատմել է Թուրքիայում Պալեգոյի որդու վստահված անձը՝ Մուրադ Շահինը։
Շահինի ջանքերով էլ Արարատն այդքան սիրող իտալացի հետազոտողին հողին են հանձնել Դողուբայազետի (Բայազետ) նոր գերեզմանատներից մեկում, որը նայում է Արարատին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանն ամենաշատ վիզաները տրամադրել է Թուրքմենստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիներին։

Այդ որոշման շնորհիվ օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել Ռուսաստանում։

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |