Իրավական14:03, 03 Սեպտեմբեր 2021
Եվրախորհուրդը դատապարտել է Ստամբուլի դատարանի՝ Օսման Քավալայի դեմ կայացրած վճիռը
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Սեպտեմեբրի 2-ին հրապարակված հայտարարության մեջ ԵԽ հանձնաժողովը ընդգծել է, որ Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ի որոշումներին ենթարկվելու պարտավորության խախտում է։
«Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր Օսման Քավալան, ում տարբեր մեղադրանքներ են առաջադրվել «Գեզի» զբոսայգու անկարգությունների, ինչպես նաև՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առթիվ հաուցված գործերով, արդեն 46 ամիս գտնվում է թուրքական բանտում։
Քավալան կալանավորվել է 2017 թվականին, իսկ 2019 թվականի մայիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։
Սեպտեմբերի 2-ի ԵԽ հայտարարության մեջ նշվել է, որ գործարար Օսման Քավալայի կալանավորումը կամայականություն է և պահանջ է ներկայացվել՝ անհապաղ ազատ արձակելու նրան։ «Քավալան դատական համակարգի զոհ է, որին օգտագործում են՝ մարդու իրավունքների պաշտպաններին, փաստաբաններին ու լրագրողներին լռեցնելու համար», - ասված է հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն հունիսին հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներին չհնազանդվելու դեպքում Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» կարող է հարուցվել։ Եվրախորհուրդը «խախտման գործընթացի» շրջանակներում կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական օրենքները խախտող երկրների դեմ։ Ուշագրավ է, որ մինչ օրս նման պատժամիջոց կիրառվել է միայն մեկ անգամ, այն էլ՝ Ադրբեջանի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |