Քաղաքական17:27, 06 Սեպտեմբեր 2021
Քրդամետ կուսակցությունը Թուրքիային կոչ է արել առերեսվել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի ջարդերի հետ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատականկուսակցությունը (HDP) 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի ջարդերի տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ կոչ է արել թուրքական պետությանը առերեսվել այդ իրադարձության հետ՝ փոխհատուցելով նյութական և բարոյական կորուստները:
HDP կուսակցության ժողովուրդների և հավատքների հանձնաժողովի համանախագահ Թուլայ Հաթիմօղուլլարըն գրավոր հայտարարության մեջ նշել է, որ իրականացվող քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի վերադարձի արգելքը, 1936-ի հռչակագիրը, «Ունեցվածքի հարկը» և «Հիմնադրամների մասին» օրենքը, շարունակվել է սեպտեմբերի 6-7-ի ջարդերով:
Հայտարարության մեջ մեջբերելով նախկին թուրք պաշտոնյաների խոսքերը՝ քրդամետ կուսակցությունը նշել է, որ այն կազմակերպվել է պետության կողմից և պետական քաղաքականության մի մասն է կազմել:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Միևնույն ժամանակ, հարձակումը ցայտուն օրինակն է այն բանի, թե ինչպես են պետության ղեկավարները միշտ օգտագործում ռասիզմն ու թշնամանքը իրար նկատմամբ՝ ստվերելու սոցիալական խնդիրները, քաղաքական ու տնտեսական ճգնաժամը: Ինչպես քրդերի դեմ այսօր աճող ռասիստականհարձակումները, այնպես էլ տարբեր ժողովուրդների և համոզմունքների նկատմամբ ատելության խոսքն ու հանցագործությունները դեռ շարունակվում են, և մենք բոլորս դեռ ապրում ենք սեպտեմբերի 6-7-ը»:
Հիշեցնելով, որ սեպտեմբերի 6-7-ի ջարդերը պաշտոնապես չեն դատապարտվել և որևէ քայլ չի ձեռնարկվել փոխհատուցման կամ ներման համար՝ Հաթիմօղուլլարըն ասել է. «Հավասար քաղաքացիություն ապահովելու, ատելությունից և ռասիզմից զերծ ապագա կառուցելու և հանրային համերաշխություն ապահովելու համար այս երկրի բնիկ ժողովուրդների դեմ ուղղված այս ամոթալի իրադարձության հետ հարկավոր է առերեսվել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |