Ռազմական16:59, 06 Սեպտեմբեր 2021
Գերմանիայի արգելանքի պատճառով Թուրքիան սկսել է արտադրել էլեկտրական շարժիչով հաուբիցներ

Թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ տեղական արտադրության «Fırtına» տիպի ինքնագնաց հաուբիցների շարժիչները մեքենաշինական և քիմիական արդյունաբերության «Ar-Ge» հետազոտական աշխատանքների շրջանակներում փոխարինվել են էլեկտրական շարժիչներով:
Թուրքիան նման քայլի է դիմել Գերմանիայի կողմից կայացված արգելանք (էմբարգո) կիրառելու մասին որոշումից հետո, որի արդյունքում գերմանական կողմը հրաժարվել է Թուրքիային վաճառել «Fırtına» տիպի ինքնագնաց հաուբիցների շարժիչները:
Գերմանիան իր այդ որոշումը կայացրել էր ղարաբաղյան պատերազմով պայմանավորված, որի ընթացքում Թուրքիան գործուն աջակութուն էր ցուցաբերել Ադրբեջանին:
Թուրքիայում արտադրվող «Fırtına» տիպի ինքնագնաց հաուբիցները այսուհետև կշահագործվեն էլեկտրական շարժիչներով: Թուրքական կողմը պնդում է, թե այսպիսով կարողացել է վերացնել արտաքին կախվածությունը հաուբիցների արտադրության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |