Քաղաքական15:15, 06 Սեպտեմբեր 2021
Անկարան ԱՄԷ-ին առաջարկել է Փեքերին փոխանակել Թուրքիայում պահվող 2 լրտեսի հետ
Թուրքիայում հայտնի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն ուշագրավ պնդում է արել առ այն, թե ինչ նպատակ են հետապնդում Թուրքիայի իշխանությունները, երբ փորձում են կարգավորել հարաբերություններն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ ու նվազեցնել լարվածությունը։
Ըստ լրագրողի՝ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է հասնել այն բանին, որ Միացյալ Էմիրություններում գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխ Սեդաթ Փեքերն արտահանձնվի: Թուրքական կողմը ԱՄԷ-ին առաջարկել է Փեքերին փոխանակել Թուրքիայում պահվող ԱՄԷ-ի 2 լրտեսի հետ:
Ալթայլը նշում է, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել է թուրքական իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող և նախկինում պետական համակարգում աշխատած իր ընկերներից մեկը:
Ըստ ստացված տեղեկության` ԱՄԷ-ն դեռևս վերջնական պատասխան չի տվել հիշյալ առաջարկին, սակայն թուրքական կողմը կարծում է, որ դրական պատասխանի հավանականությունը մեծ է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հայտնի հանցավոր հեղինակություն Սեդաթ Փեքերը YouTube-ում հաղորդումների շարք էր սկսել, որոնցով բացահայտումներ է արել Թուրքիայում իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչների հանցանքների, օրենքի խաղտումների մասին: Հատկապես նրա թիրախում հայտնվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Փեքերը նախկին և ներկա թուրք հայտնի պետական գործիչներին մեղադրում է տարբեր ծանրության հանցագործություններ՝ սպանություններ, բռնաբարություներ, կոռուպցիոն գործարքներ կատարելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |