Տնտեսական13:06, 06 Սեպտեմբեր 2021
Հրապարակվել են Թուրքիայում տնտեսական աճի, գործազրկության և գնաճի կանխատեսումները

Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է 2022-2024թթ․ ընդգրկող միջնաժամկետ ծրագրի վավերացման մասին Թուրքիայի նախագահի որոշումը։ Որոշման մեջ առկա են 2021-2024թթ․ Թուրքիայում տնտեսական աճի, գործազրկության, գնաճի և այլ ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումներ։
Ըստ այդմ՝ Թուրքիայում 2021թ․ կանխատեսվում է 9% տնտեսական աճ, 2022թ․՝ 5%, իսկ 2023 և 2024 թվականներին․՝ 5.5%։
Քառամյա ժամկետում նախատեսվում է կրճատել գործազուրկների թիվը․ Կանխատեսվում է, որ գործազրկությունը 2021թ․ կկազմի 12.6%, 2022թ․՝ 12%, 2023թ․՝ 11.4%, իսկ 2024թ․՝ 10.9%։
2021թ․ համար գնաճի նպատակային ցուցանիշն է 16.2%-ը։ Միաժամանակ 2022-ին կանխատեսվում է 9.8 %, 2023թ՝․ 8% և 2024թ․՝ 7.6% գնաճ։
Նախատեսվում է, որ բյուջեի դեֆիցիտի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը 2022թ․ կկազմի 3.5% , իսկ ծրագրային ժամանակաշրջանի ավարտին` 2.9 %:
Ըստ հաշվարկի՝ մինչև 2021 թ․ վերջն արտահանումը կհասնի 211 մլրդ դոլարի, 2022-ին՝ 230.9 մլրդ դոլարի, 2023-ին՝ 242 մլրդ դոլարի, իսկ ծրագրի ավարտին՝ 255 մլրդ դոլարի:
Կանխատեսվում է, որ ներմուծումը 2021թ․ վերջին կկազմի 258 միլիարդ դոլար, 2022-ին՝ 258 մլրդ դոլար, 2023-ին՝ 294 մլրդ դոլար, իսկ 2024-ին՝ 309 մլիդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |