Քաղաքական11:39, 10 Սեպտեմբեր 2021
Արդյո՞ք Բայդենը կհանդիպի Էրդողանի հետ
Թուրքական «Duvar» լրատվական կայքում սյունակ վարող վերլուծաբաններից Մուրադ Յեթքինն անդրադարձել է Էրդողանի սեպտեմբերի 19-ից 22-ը ԱՄՆ կատարելիք այցին՝ փորձելով գնահատել Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորությունը:
Յեթքինը նշում է, որ ԱՄՆ նախագահ Ջո բայդենը դեռ չի հայտնել երկկողմ հանդիպումների ժամանակացույցի մասին, սակայն, ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահը նաև կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված զգուշավորության պատճառով Նյու Յորքում չի մասնակցի երկկողմ հանդիպումներին: ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի աշխատանքների ավարտից հետո կվերադառնա Վաշինգտոն:
Չի բացառվում, որ Վաշինգտոնում Ջո Բայդենն արդեն կհանդիպի այն երկրների առաջնորդներին, որոնց հետ ցանկություն կհայտնի հանդիպելու:
Ըստ Մուրադ Յեթքինի՝ եթե Բայդենը կոկրետ պահանջ կամ ակնկալիք ունենա Թուրքիայից, ապա ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը տեղի կունենա:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է իր հեղինակած նոր գիրքը նվիրել այն երկրների առաջնորդներին, ում հետ որ հանդիպումներ կունենա: Գիրքը կոչվում է «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» և այժմ թարգամնվում է տարբեր լեզուներով:
Էրդողանն այս տարվա հունիսի 14 -ին ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացրեց իր առաջին հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ հանդիպմանը Բայդենի պահանջն էր, որ Թուրքիան Աֆղանստանում պատասխանատվություն ստանձնի ինչպես Թալիբանի և կառավարության միջև խաղաղ բանակցությունների, այնպես էլ Քաբուլի օդանավակայանի անվտանգության հարցում: Սակայն օգոստոսի 15 -ին թալիբների կողմից իշխանության գրավումը ԱՄՆ -ին և Թուրքիային, ինչպես նաև այլ ուժերի ստիպեցին վերանայել իրենց հաշվարկները: Այժմ ԱՄՆ-ն և Թուրքիան առանձին հաշիվներ ունեն: Չգիտենք, արդյո՞ք դրանք համընկնում են, թե՞ ոչ:
Ըստ թուրք վերլուծաբանի՝ այլ կերպ ասած, եթե Էրդողանը ԱՄՆ կատարելիք այցից վերադառնա մ առանց Բայդենի հետ հանդիպելու, պետք է հասկանալ, որ ԱՄՆ -ն այս փուլում Թուրքիայից կոնկրետ ակնկալիքներ չունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |