Հասարակական17:04, 10 Սեպտեմբեր 2021
Հայկո Ջեփքինը ընդվզել է իր հանդեպ խտրական վերաբերմունքի դեմ

Պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը ըմբոստացել է արտաքինի պատճառով իր հանդեպ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի դեմ։
Արձագանքելով սոցցանցերում իր մասին բացասական մեկնաբանություններ կատարող օգտատերերին՝ Հայկոն մի եթերի ժամանակ ասել է․ «Մարդիկ ինձ անհավատ էին համարում միայն այն պատճառով, որ ես աչքերս սև էի ներկում։ Բայց ոչ ոքի չի հետաքրքրում այն, որ մարդկանց սրտերն են սև ներկված»։
Նա նաև նշել է, որ մռայլ, տգեղ, տարօրինակ ու սարսափելի կերպար, այսինքն, ըստ էության հակահերոս ստեղծելը հենց իր նպատակն է եղել, և եթե մարդիկ իր կերպարից վախեցել են կամ չեն հավանել, ուրեմն ինքը հասել է իր նպատակին։ «Դա բեմական արվեստ է։ Ես չեմ ցանկանում, որ ինձ միայն լսեն, ուզում եմ, որ նաև դիտեն ինձ։ Ես դեռ այնպիսի բան չեմ արել, որի համար ափսոսեի», - նշել է Ջեփքինը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |