Քաղաքական12:35, 14 Սեպտեմբեր 2021
Օմեր Չելիք. «Խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքը հեռացնելու մասին»
Թուրքիայում իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պաշտպանում է լայիցիզմը (աշխարհիկությունը) և պնդում, որ խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքը հեռացնելու մասին։
Այս մասին հայտարարել է ԱԶԿ մամուլի խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության կենտրոնական կառավարման խորհրդի (AK Parti Merkez Yürütme Kurulu (MYK)) նիստին զուգահեռ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Չելիքը նշել է, որ լայիցիզմի հարցում ԱԶԿ-ի դիրքորոշումը հայտնի է, և հնարավոր չէ, որ կուսակցությունը դրական վերաբերվի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքի հեռացմանը։
«Լայիցիզմը խիստ արժեքավոր է նաև որպես հանրային համերաշխություն ապահովող մեխանիզմ։ Մենք մտածում ենք, որ լայիցիզմի սկզբունքը պետք է պահպանվի սահմանադրությունում»։
Միջանկյալ նկատենք, որ Լայիցիզմի սկզբունքն ամրագրված է նաև Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածում։
Չելիքը նաև հայտարարել է, որ իշխանության գալուց ի վեր ԱԶԿ-ն պաշտպանել է լայիցիզմը, սակայն շեշտել, որ այն չպետք է վերածվի պարտադրման կամ էլ գաղափարական ճնշման գործիքի։
Նշենք, որ լայիցիզմը կամ աշխահիկ իշխանության գերակայությունը քեմալականության 6 հիմնական սկզբունքներից մեկն է, սակայն Էրդողանի առաջնորդությամբ ԱԶԿ-ն վարում է հակաքեմալական և իսլամամետ քաղաքականություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |