Հասարակական14:19, 14 Սեպտեմբեր 2021
Ստամբուլում հայկական գերեզմանատանը շինարարական աշխատանքներ են սկսվելու
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ավագանին միաձայն ընդունել է հայկական հիմնադրամի՝ տարիներ առաջ ներկայացրած պահանջը տեղի հայկական գերեզմանատան տարածքը բարեկարգելու մասին։ Ավագանու կայացված որոշումը զարմացրել է թե՛ թաղամասի բնակիչներին և թե՛ քաղաքական կուսակցություններին։
Բաքըրքյոյի բնակիչների մոտ կասկած է առաջացրել այն, որ որոշման մերժումից ընդամենը երկու ամիս անց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները ձեռնպահ, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամները կողմ են քվեարկել որոշմանը՝ ըստ էության աջակցելով իրենց քաղաքական հակառակորդ ԱԶԿ-ին։ Հնարավոր է համարվում, որ ԱԶԿ-ն և ԺՀԿ-ն գումարային շահեկան գործարքի մեջ են։
Տեղեկացնենք, որ Բաքըրքյոյի հայկական գերեզմանատունը կառուցվել է 1840-ական թվականներին։ Ի թիվս այլոց՝ այնտեղ է ամփոփված է նաև Օսմանյան կայսրության արտաքին գործերի գերատեսչության հայ պաշտոնյաներից հյուպատոս Սարգիս Բալյանի աճյունը (1882-1836)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |